Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. 7-րդ ամիս

Հղիություն. 7-րդ ամիս

28 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 30)

Երեխան սկսում է ձեզ ավելի լավ հասկանալ: Նա զգում է, երբ դուք մերսում եք ձեր որովայնը Բրեկստոն-Հիքսի կծկացավերի ժամանակ: Թեև այդ կծկացավերը մի քիչ ցավոտ են երեխայի համար, սակայն նրան վնաս չեն պատճառում, քանի որ նա ապահով պաշտպանված է պտղաջրերով:

 

Երեխան արդեն սկսում է վարժեցնել իր թոքերը` ռիթմիկ բարձրացնելով կրծքավանդակը: Արդյունքում նա երբեմն պտղաջրեր է կուլ տալիս, որը զկրտոց է առաջացնում: Այժմ ձեր փոքրիկը բավականաչափ ճարպային հյուսվածքներ ունի և վաղաժամ ծննդաբերությունը նրա համար սարսափելի չէ:


Մենք հաճախ մտածում ենք, թե արգանդը մութ տեղ է, սակայն այն կարող է մութ լինել՝ կախված մոր գտնվելու վայրից: Դուք ավելի ու ավելի լավ եք հասկանում երեխայի քունն ու օրգանիզմի ցիկլերը: Սովորաբար թվում է, թե երեխան ուզում է քնել այն ժամանակ, երբ դուք ակտիվ եք, և ընդհակառակը, ակտիվություն ցուցաբերել, երբ դուք քնած եք: Դա երեխայի անքնության ցուցանիշ չէ, և նրա օրգանիզմի ցիկլերը կարող են ընդհանրապես չհամապատասխանել նրա ներարգանդային կյանքի ցիկլերին:


Երեխայի ակտիվությունը


Այժմ ուլտրաձայնային հետազոտությունը հիանալի ցույց է տալիս այն ամենը, ինչ անում է ձեր փոքրիկը: Նրա մոտ մշակվել է քնի և ակտիվության սեփական ռիթմը, սակայն թվում է, թե առավելագույն ակտիվություն նա դրսևորում է այն ժամանակ, երբ դուք փորձում եք քնել:


Ինչ է տեղի ունենում փոքրիկի հետ


27-րդ շաբաթ: Կապեր են հաստատվում ներզատիչ համակարգի և մակերիկամների` երեխայի արտաքին պայմաններին վարժվելու և կենսագործունեության համար պատասխանատու կառավարման ուղեղային կենտրոնների հետ:


26-րդ շաբաթ: Աճում են մկանները, ամրանում ու երկարում են ոսկրերը, հասունանում են թոքերը, նրանցում արտադրվում է հատուկ նյութ` սուրֆակտանտ, որն օգնում է փոքրիկի առաջին շնչին և կանխարգելում թոքերի փակվելը:


28-րդ շաբաթ:
Երեխան զբաղեցնում է ողջ արգանդախոռոչը, սակայն դեռ կարող է շրջվել, ինչպես կամենա: Նա արդեն եղունգներ ունի, սակայն դրանք դեռ մատների ծայրերին չեն հասնում:


29-րդ շաբաթ: Փոքրիկը կարողանում է ժպտալ և կկոցել աչքերը: Նրա աչքերը կիսաբաց են:


Հղիության 7-րդ ամիսԵրեխայի հասակն ու քաշը


Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 37,5 սմ


Քաշը՝ մոտ 1360-1400 գ:

 

Ձեր ճիշտ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը կօգնեն խուսափել թունավոր հղիությունից` հղիության երկրորդ կեսում:


Յոթերորդ ամսում արգանդի բարձրությունը ցայլոսկրից կազմում է 24 սմ և կարող է արձագանքել երեխայի շարժումներին` կծկացավերի տիպի լարվածությամբ, որոնք, սակայն, անցավ են: Դա յուրօրինակ մարզանք է, որով արգանդը պատրաստվում է ծննդաբերությանը: Պառկեք կողքի, հանգստացեք, թուլացեք, և ամեն ինչ կանցնի:


Նշանակալիորեն ավելանում է երեխայի կալցիումի պահանջը, սկսվում է կմախքի ինտենսիվ աճը: Կալցիումի պակասը ձեզ մոտ կարող է հանգեցնել մկաննների ջղաձգության (հատկապես գիշերները), փչանում են ատամները: Նախկինում բացակայող ատամների քանակով բժիշկներն անսխալ որոշում էին, թե քանի անգամ է կինը ծննդաբերել: Մեր օրերում հղիների համար նախատեսված համալիր դեղամիջոցներն ու ճիշտ սնունդը թույլ են տալիս խուսափել ատամնաբուժական խնդիրներից:


Ձեր գործողությունները


Հղիության 7-րդ ամիս Հղիության 7-րդ ամիս


Հղիությունը ֆիզիկական վարժություններից հրաժարվելու պատճառ չէ: Այժմ պետք է զբաղվել մկանների ամրացմամբ, որոնց վրա է ընկնում ծննդաբերության հիմնական ծանրությունը: Լավագույն միջոցը լողն է: Ջուրն օգնում է թուլանալ, հանգստացնում է հոդերի և ողնաշարի լարվածությունը: Լողավազանում վարժանքներն օգնում են ճիշտ շնչել, կառավարել սեփական մարմինը: Գտեք այնպիսի սպորտային ակումբ, որն առաջարկում է ջրային մարմնամարզություն` նախատեսված ապագա մայրերի համար: Լողի հետ միաժամանակ պետք է զբաղվել հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ, իսկ տանը կատարել Կեգելի վարժությունները` շեքի մկանների համար: Ներարգանդային կյանքի   յոթերորդ ամիսը կարելի է բնութագրել որպես մանկան զգայարանների կայացման շրջան: Նա տարբերում է որոշ հոտեր, համ է զգում և տեսողական ընկալում ունի: Դժվար է հավատալ, սակայն փորձերը հաստատում են, որ եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մոր փորին վառ լույս ուղղեն, ապա էկրանին երևում է, թե փոքրիկն ինչպես է ցնցվում և փոխում դիրքը: Յոթ ամսեկան փոքրիկը ոչ միայն լսում է, այլև լավ տարբերում ձայները, ինչպես նրանք, որոնցով մշտապես շրջապատված է` մոր սրտի բաբախյունը, նրա աղիների գալարակծկանքը, պորտալարի բաբախումը, այնպես էլ արտաքին ձայները:


Այն, որ երեխան լսում է և նույնիսկ «խոսում» ծնողների հետ, համոզվել են 700 ապագա ծնողներ, որոնք 1986 թ. ԱՄՆ-ում հատուկ ծրագրով անցել են երեխայի՝ ներարգանդային կյանքի շրջանի ուսուցում: Հղիության հինգերորդ ամսում փոքրիկի ուշադրությունը գրավում էին` օրական երկու անգամ թեթևակի խփելով մոր որովայնին: Երկու ամիս անց երեխան միշտ այդ շարժմանն արձագանքում էր շարժումով: Այս դպրոցի մասնակիցներից մեկը պարբերաբար այտը հպում էր կնոջ փորին և հստակ արտաբերում՝ «Փոքրիկ, ես քո հայրն եմ»: Ծննդից հետո երեխան միշտ ճանաչում էր այդ արտահայտությունը, իսկույն դադարում էր լացը և փորձում գլուխը թեքել ծանոթ ձայնի կողմը: Բոլոր երեխաները, որոնք «սովորել» էին այդ արտասովոր դպրոցում, իրենց հասակակիցներից ավելի շուտ են սկսել քայլել, խոսել, քիչ են լացել և կարողացել են երկար և ուշադիր լսել ծնողներին:


Այս ամենը վկայում է, որ ներարգանդային կյանքի ընթացքում երեխան արտաքին աշխարհից դրական ազդեցության կարիք ունի: Այդ պատճառով ձեր ապագա փոքրիկի համար հաճախակի դասական երաժշտություն միացրեք՝ Վիվալդի, Մոցարտ, Բախ... Առավել ևս` ըստ որոշ դիտարկումների, դասական երաժշտությունը հանգստացնում է, նպաստում, որ մոր սիրտը հանգիստ բաբախի: Չէ՞ որ բոլոր ձայների մեջ փոքրիկը հստակ առանձնացնում է մոր սրտի ռիթմիկ բաբախյունը, և քանի դեռ այդ բաբախը նորմալ է, երեխան իրեն անվտանգ է զգում: Նույնիսկ ծննդից հետո փոքրիկն արագ հանգստանում է, երբ մայրը վերցնում է նրան ձեռքերի վրա և սեղմում ձախ կրծքին՝ հնարավորություն տալով ունկնդրել սրտի ծանոթ «մեղեդին»:


Հղիության 7-րդ ամիսՅոթ ամսեկան պտուղն ակտիվ է ոչ միայն զգայարանների և շարժողական ռեակցիաների հետևանքով, այլև նա դառնում է իր սեփական աճի և հասունացման ակտիվ մասնակիցը:


Ինչպես արդեն ասվել է, հղիության ողջ ընթացքում պտուղը սերտորեն կապված է մայրական օրգանիզմին և ապրում է «մայր-ընկերք-պտուղ» բարդ համակարգի կանոններով: Այս համակարգի յուրաքանչյուր օղակ աշխատում է ոչ միայն իր, այլև մյուսների համար: Այժմ` հղիության վերջին շրջանում, պտուղն արդեն ամբողջությամբ կախված չէ մորից և ընկերքից, իրեն անհրաժեշտ բիոքիմիական շատ նյութեր ինքն է արտադրում, ինչպես օրինակ` հորմոնները: Այս ընթացքում մեծանում է աճի հորմոնի դերը, որն արտադրվում է մակուղեղի կողմից, նաև վահանաձև գեղձի, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի հորմոնները:


Արտադրվող հորմոնների և ֆերմենտների (նյութեր, որոնք ակտիվացնում և ուղղորդում են օրգանիզմի բիոքիմիական ռեակցիաները) շնորհիվ պտուղը ձևավորում է իր յուրօրինակ նյութափոխանակության համակարգը:


Այնուամենայնիվ դեռ վերջնական ինքնուրույնությունը շատ հեռու է: Նրա ներարգանդային զարգացումը մեծավ մասամբ պայմանավորված է նրան շրջապատող միջավայրով: Պտուղն ապրում է բաց երանգով ու թափանցիկ ամնիոտիկ հեղուկում, որի ծավալը յոթերորդ ամսում կազմում է 700 մմ, և իր կազմով հիշեցնում է արյունը, սակայն նրա հիմնական բաղադրամասը ջուրն է: Նրանում պարունակվում են նաև պտղի տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջներ:


Պտղաջրերը մշտապես թարմացվում են: Դա նման է լողավազանների հայտնի խնդրին, երբ խողովակի մի կողմից ջուրը հոսում է դեպի ավազան, մյուս կողմից՝ արտահոսում է: Այդպես էլ ամնիոտիկ հեղուկը՝ մշտապես արտադրվում է և կլանվում մանկան կողմից` մասամբ մաշկի միջոցով, մասամբ` մարսողության օրգանների և նույնիսկ` թոքերի: Համարվում է, որ օրական 3-4 անգամ տեղի է ունենում ամնիոտիկ հեղուկի ամբողջությամբ նորացում: Պտուղն անտարբեր չէ պտղաջրերի ինչպես ավելացման, այնպես էլ պակասեցման նկատմամբ:


Պտղաջրերի կազմից կարելի է պատկերացում կազմել պտղի հասունացման և նրա օրգանների գործառույթների մասին: Մասնավորապես, թոքեերի հասունացման նշան է համարվում ալվեոլներում սուրֆակտանտի (հատուկ նյութ, առանց որի թոքերի բազմաթիվ ալվեոլները չեն կարող բացվել և շնչել ) առկայությունը: Սուրֆակտանտի հիմնական բաղադրամասը ֆոսֆոլիպիդներն են, որոնց քանակությունը պտղաջրերում կարող է պատկերացում տալ, թե ինչպես է ընթանում թոքերի հասունացումը: Մեթոդներից մեկը` այնպիսի ֆոսֆոլիպիդների, ինչպիսին լեցիտինն ու սֆինգոմիելինն են, հարաբերակցության որոշումն է: Եթե, օրինակ, հարաբերակցությունը 1:5 է, ապա մասնագետները գալիս են եզրակացության, որ թոքերը պատրաստ չեն լիարժեք գործելու և վաղաժամ ծննդաբերության ելքը պտղի համար բարենպաստ չէ: Եթե մոր արյան ռեզուսը բացասական է, ապա պտղաջրերում պարունակվում են մոր օրգանիզմում արտադրվող հակամարմիններ` պտղի սպիտակուցի դրական ռեզուսի նկատմամբ: Այդ պատճառով բացասական ռեզուսով հղիների մոտ հեմոլիտիկ հիվանդության ախտորոշման համար նշանակվում է ամնիոցենտեզ:


Կինն այս ընթացքում պետք է խիստ ուշադիր լինի իր օրգանիզմի վիճակի և պտղի նկատմամբ: Հղիներն այս շաբաթների ընթացքում, որպես կանոն, դեռ աշխատում են, սակայն նրա աշխատանքն արդեն պետք է թեթև լինի: Պետք է աշխատել զերծ մնալ սթրեսներից և բացասական հուզումներից: Նույնիսկ ուսանողուհու համար այնպիսի սովորական իրավիճակը, ինչպիսին քննություն հանձնելն է, կարող է դառնալ սթրեսային գործոն ու հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Կինը պետք է զգուշանա որովայնի ստորին հատվածում ցավերից և արգանդի մկանների լարվածությունից: Դրանք կարող են հղիության ընդհատման առաջին նշանները լինել: Այդ դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:


Եթե ծննդաբերությունը, այնուամենայնիվ, սկսվում է, մի հուսահատվեք, յոթ ամսեկան երեխան բավականին կենսունակ է: Ժամկետից շուտ ծնվելու հետևանքով նա, իհարկե, թույլ է, դժվար է ինքնուրույն հարմարվել նոր կենսապայմաններին, սակայն ժամանակակից բժշկությունը նրան ապրելու հնարավորություն է տալիս:

Հղիության 7-րդ ամիս

Հեղինակ. Ըստ պրոֆ. Ա. Ի. Բրուսիլովսկու «Կյանքը մինչև ծնունդը» գրքի նյութերի
Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ